Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանում երեխաների ու ծերերի ապրանքների համար նախատեսված ԱԱՀ-ն չեղարկվելու է

 Հայաստանում 2018 թվականին ուժի մեջ մտնող նոր հարկային օրենսգրքով առաջարկում է չեղարկել երեխաների ու ծերերի ապրանքների համար նախատեսված ԱԱՀ-ն: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ ԱԱՀ-ից ազատման շրջանակն, ընդհանուր առմամբ, համընկնում է «Ավելացված արժեքի հարկի» մասին գործող օրենքին:

«ԱԱՀ-ից ազատվելու են մանկապարտեզների ծառայությունները (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր) նաև գիշերօթիկներում, մանկատներում, ծերանոցներում գործող վճարովի ծառայությունները: Ազատվելու են նաև այն ապրանքները՝ հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ և այլն, որոնք պատրաստում են այդ հաստատությունների սաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

ԱԱՀ-ից ազատվելու է նաև դպրոցական պարագաների վաճառքը՝ տետրեր, ալբոմներ, մանկական և դպրոցական գրականություն, նաև  բուհերի ու Գիտությունների ակադեմիայի գիտական հրապարակումները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին