Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունն անասնաբուժության ոլորտում

Կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի և Իրանի միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումն ուղղված է երկկողմ համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ապրանքների առևտուրը դյուրացնելուն:

«Կողմերը կփոխանակեն գիտական կենտրոնների հետազոտությունների տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ օրենսդրության եւ ներմուծման, արտահանման ու անասնաբուժական բեռների տարանցման ընթացակարգերի, կանխարգելիչ սանիտարական միջոցառումների վերահսկողության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նախատեսվում է ստեղծել նաև անասնաբուժության բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ հանձնաժողով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին