Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Կառավարությունը կանգնելու է ՏՏ ոլորտի բիզնեսի կողքին. Կարեն Կարապետյան

Վերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահանման ներուժը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունենմասնավորապես առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականցման անհրաժեշտությունը:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ ՏՏ ոլորտում ունենք մեծ ներուժ, կան լավ գաղափարներ, որոնք կարելի է դարձնել կիրառական արդյունք, սակայն առկա է դրանք վաճառելու խնդիր և այստեղ կառավարությունը պետք է հստակ կանգնի բիզնեսի կողքին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին