Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Անուրանալի է բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու գործում. Տարոն Մարգարյանի ուղերձը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ մանկավարժներ,

խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որն ավանդաբար մեր երկրում նշվում է որպես ձեր  մասնագիտության նկատմամբ առանձնակի հարգանքի դրսևորում:

Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը, քանի որ  անուրանալի է փորձառու և բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու պատասխանատու, նաև պատվաբեր գործում: Ձեր անձնվեր աշխատանքի, ձեր իմաստնության ու բարության, համբերատարության, անմնացորդ նվիրումի շնորհիվ յուրաքանչյուր հաջորդող սերունդ,  դառնալով մեր պետության գիտակից և արժանավոր քաղաքացի, իր կարևոր ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի զարգացման, հզորացման՝ բոլորիս համար նվիրական գործում:

Այսօր առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև  վաստակած հանգստի անցած ﬔր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով և բազմամյա փորձով իրենց նպաստը բերել ﬔր ընդհանուր գործին:

Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորանքիս հետ մաղթում եմ ձեզ  քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և ձեր սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին