Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Պատգամավորի կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք անընդունելի է. Շարմազանովն անդրադարձել է Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև գրանցված միջադեպին:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պատգամավորների կողմից՝ անկախ նրանից, թե նրանք որ խմբակցության անդամ են: «Ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պատգամավորի կողմից խորհրդարանում կամ դրանից դուրս, անընդունելի և անթույլատրելի են՝ անկախ նրանից, թե այդ պատգամավորները իշխանությունից են, թե ընդդիմությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ինքը զրուցել է և Արտաշես Գեղամյանի, և Նիկոլ Փաշինյանի հետ: «Որպես Ազգային ժողովի փոխնախագահ՝ ես շահագրգռված եմ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- ընդգծեց Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպում են ունեցել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին