Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ոսկերչական զարդեր, ադամանդներ, ժամացույցներ. միջազգային ցուցահանդեսում հայ ոսկերիչները ներկայացրել են լավագույնը

Ոսկերչական զարդեր, ադամանդներ, ժամացույցներ, բիժուտերիա. «Երևան շոու-2017» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը համախմբել է շուրջ 70 ընկերություն` 6 երկրներից:

Ավետիս Քենդին, ով 45 տարի Թուրքիայում ոսկեգործության ոլորտում է աշխատում, առաջին անգամ իր ապրանքները ներկայացնում է Հայաստանում:

«Ես երկար տարիներ այս ոլորտում եմ, իմ աշխատանքները  մեծ ճանաչում ունեն, պատվերներ ունենք Լոնդոնից, Փարիզից, Նյու Յորքից: Այսօր Հայաստանում եմ իմ ապրանքները ներկայացնում, ամբողջը հնարավոր չէր բերել, բայց հետաքրքիր զարդեր, արձանիկներ ցուցադրված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ավետիս Քենդին Հայաստան է եկել համագործակցության ակնկալիքով: Հայաստանում նախատեսում է հիմնել դպրոց, որ աշակերտներին սովորեցնի իր արհեստը:

Սիրիահայ Նազարեթ Արոյանը, ով «Նազո Արոյան» ընկերության ղեկավարն է, ցուցահանդեսին ներկայացնում է սիրիահայ ոսկերիչների ձեռքի աշխատանքը:

«Հալեպում ես մեծ խանութ ունեի, այնտեղ վաճառում էի պարսկական գորգեր, հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքներ: Հայ ոսկերիչների աշխատանքը մեծ պահանջարկ ուներ, հատկապես հետաքրքրված էին զբոսաշրջիկները: Ինչ կարողացել, բերել եմ Հայաստան, այժմ տեղի բնակիչները հնարավորություն ունեն տեսնել, գնել»,-ասաց Նազարեթ Արոյանը:

Գևորգ Դախտաջյանը ևս սիրիահայ է: Նա Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 15 տարի: Մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում անցկացված միջազգային ցուցահանդեսներին:

«Եղել եմ նաև Հայաստանում: Երբ տարիներ առաջ իմ աշխատանքները ներկայացրեցի Հայաստանում, տեղացիները շատ հավանեցին գործերս: Այնուհետև ընտանիքում որոշեցինք փոքր արտադրամաս հիմնել և այդպես ընդլայնվեցինք»,-ասաց նա: Գևորգ Դախտաջյանի հայրը ոսկերիչ է, այժմ շարունակում է նրա գործը: Սիրիայում Դախտաջյանների աշխատանքը մեծ պահանաջարկ ուներ, արտահանվում էր արաբական երկրներ:  Գևորգ Դախտաջյանը նշեց, որ առաջիկայում ևս նախատեսում են աշխատել արտահանման ուղղությամբ:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 8-ը: «Երևան շոու-2017» ցուցահանդեսի հետ միաժամանակ Էքսպո-կենտրոնում տեղի կունենա մեկ այլ նշանակալի իրադարձություն՝ «YerevanFashionWeek» նորաձևությանշաբաթ երրորդ սեզոնի բացումը: Ծրագրի հիմնական գաղափարը պոդիումից ինչպես հագուստի դիզայներական, այնպեսէլԵԱՏՄ երկրների դիզայներական բրենդների ոսկերչական զարդերի հավաքածուներ ներկայացնելն է: Էքսպո-կենտրոնում՝որպես ավանդույթ,ներկայացված են լինելու նաև Հայաստանի նկարիչների միության գեղանկարչական աշխատանքներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին