Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում պարտադիր կլինի զբոսաշրջության վարչությունը

ՀՀ կառավարության որոշմամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ աշխատակազմում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման գործառույթներ իրականացնող բաժին, որը գործում է միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության կազմում:

«Սյունիքի մարզպետարանից բացի, մյուս մարզպետարանների աշխատակազմերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզպետարանների կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված գործառույթներն իրականացվում են աշխատակազմերի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինների միջոցով: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում ընդգծել զբոսաշրջության բնագավառը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Լոքյանը:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ոչ միայն վարչության անունն է փոխվում, այլ նաև բաղադրիչը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին