Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ԱԳԲԱ Լիզինգը չգազաֆիկացված համայնքներում արտոնյալ պայմաններով ֆինանսավորում կիրականացնի

ԱԳԲԱ Լիզինգի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի միջև ստորագրվել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր։ Պայմանագրի շրջանակներում ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ`  կատարելով նվազագույն ներդրումներ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման  արտոնյալ պայմաններն են՝

–  Կանխավճար՝ սկսած 0%-ից,

–  Տարեկան տոկոսադրույք՝ 7%,

–  Արժույթ՝ ՀՀ դրամ,

–  Մարման ժամկետ՝ մինչև 8 տարի: 

«2014թ-ին ԱԳԲԱ Լիզինգը ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որով սկսեցինք իրականացնել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորում։ Արևային էներգիայի վերարտադրման և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորումը մեզ համար գերակա ուղղություններ են, որի մասին փաստում են  ԱԳԲԱ Լիզինգի կողմից արդեն իրականացված  ավելի քան 500 «գրին» ծրագրի ֆինանսավորում։ Մենք շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերի իրականացմանը,  քանի որ այս ոլորտը բացի բիզնեսի ուղղություն լինելուց, նաև մեր բանկային խմբի սոցիալական պատասխանատվության  դրսևորումն է ինչպես շրջակա միջավայրի պահպանության առումով, այնպես և հասարակության առջև»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: 

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է,  որի  բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված Ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի  բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80%  մասնաբաժնով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին