Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սեւան քաղաքում անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն

 Սեւան քաղաքում վերջերս կայացած մարզական փառատոնից օրեր անց կրկին մարզական տրամադրություն էր, այս անգամ` ֆուտբոլային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, համայնքի ղեկավարի գավաթի համար հայտարարված մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 16 թիմ:

Տարբեր կազմակերպություններ, կառույցներ, կրթական հաստատություններ եւ բակեր ներկայացնող ֆուտբոլիստներն իրենց ուժերը չափեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար: Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար, առաջնության կազմակերպիչ Գարիկ Ավետիսյանի փոխանցմամբ` խաղերը մեկնարկեցին վիճակահանությամբ, իսկ առաջնությունն անցկացվեց օլիմպիական սկզբունքով` պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղերն անցկացվեցին 4-րդ, 5-րդ միկրոթաղամասերի մարզահրապարակներում եւ մարզադպրոցում:

«Ֆուտբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի պրոպագանդման եւ մարզական ավանդույթների վերականգնման ճանապարհին համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հերթական նախաձեռնությունը ոչ միայն լայն արձագանք գտավ, այլ նաեւ ունեցավ հաջող ընթացք: Նախօրեին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կայացավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը»,-ասաց Արմինե Ղուկասյանը: 16 թիմերից 13-ը առաջնությանը լավագույն մասնակցության համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին, իսկ լավագույն եռյակը` 3-րդ մրցանակային տեղ գրաված Գագարինի միջնակարգ դպրոցի, 2-րդ մրցանակային տեղ գրաված ԶՔԳՎ 5-րդ կայազորի քննչական բաժնի եւ 1-ին մրցանակային տեղ գրաված 4-րդ միկրոթաղամասի 1-ին թիմերը, պարգեւատրվեցին հավաստագրերով եւ պարգեւավճարներով` համապատասխանաբար 40.000, 30.000 եւ 20.000 դրամ:

Մինի ֆուտբոլի առաջնության բացարձակ հաղթողը` 4-րդ միկրոթաղամասի 1-ին թիմը, տուն տարավ նաեւ համայնքի ղեկավարի գավաթը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին