Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 30 դեպք է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է շուրջ 2000 միջոցառում, որոնց արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ գործունեության 9 ամիսների արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետականեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

 «Իրացվող ապրանքների և մատուցվող ծառայությունների հետ կապված գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման նպատակով իրականացվել է 997 օպերատիվ-հետախուզական միջոցառում, կազմվել 466 մլն դրամի վարչական ակտ: Անապրանք գործարքների հատկանիշներով հայտնաբերվել է 33 դեպք, 16 նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացվել է 213 օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում կազմվել են 102 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական ակտեր»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ  նախորդ ամիսներին հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 30 դեպք, որոնց հիման վրա կազմվել են վարչական ակտեր և տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա 20 մլն դրամի գումար:

«Իրավապահ մարմինների պահանջով իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 54 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 1.7 մլրդ դրամ»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝  ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը 601 այլ միջոցառում է իրականացրել՝ ուղղված հարկերից չարամտորեն խուսափելու, կեղծ սնանկության, փոխկապակցվածության, ապրանքի տեսականու և քանակի անհամապատասխանության, ներմուծում-իրացում եւ այլ դեպքերի բացահայտմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին