Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Չեխիայի երկրամասերից մեկը բժշկական սարքավորումներ կնվիրաբերի Հայաստանին

Վերջին մեկ տարում Չեխիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը զարգանում է ոչ միայն միջպետական, այլև միջմարզային մակարդակում։

Հուլիսին Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակության Պրահա կատարած այցելության ընթացքում նախարարը հանդիպել էր նաև Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ, քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Այժմ երկրամասի ղեկավարության հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ նահանգապետ Ջիրիլ Ստեպանը տեղեկացրել է, որ պայմանավորվածության համաձայն մարզային խորհուրդը երեք շաբաթ առաջ հաստատել է մարզային հիվանդանոցի մի շարք բժշկական սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Մաժամանակ այդ սարքերով աշխատող հայ մասնագետներին Չեխիայում վերապատրաստելու  պատրաստակամություն է հայտնվել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 «Ես վստահ եմ, որ արդյունավետ մեր համագործակցությունը զարգանալու մեծ հնարավորություններ ունի»,-ասել է Լևոն Ալթունյանը` բարձր գնահատելով չեխական կողմի աջակցությունը։

Այնուհետև քննարկվել են կազմակերպական և այլ հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են Չեխիայի Հրադեց Կրալովե երկրամասի փոխնահանգապետ Ալեշ Ցաբիցարին,  աշխատակազմի ղեկավար Պետեր Նահլովսկին, օգնական Թերեզա Նիկլիչկովան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Միկիսկան և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին