Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայկական բանակը ուժեղանում է` կանխելով ագրեսիան. Վաղարշակ Հարությունյան

Տասներկու հազար զինծառայողից բաղկացած անձնակազմ, 1500-ից ավելի զրահատեխնիկա և տեխնիկա, 50-ից ավելի թռչող սարքեր. ՀԱՊԿ-ի ծրագրի համաձայն՝ հոկտեմբերի 6-ից կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, զորավարժությունները կանցկացվեն 4 պետության տարածքում՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան: Մասնակցելու են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: Նպատակն է բարելավել ՀԱՊԿ կազմակերպության ղեկավարման համակարգը:

«Ինչպես գիտեք ՀԱՊԿ կանոնադրությունն է ասում` կանխել ագրեսիան անդամ պետությունների հանդեպ: Ահա այս համատեղ զորավարժությունը, որի անվանումն է «Մարտական եղբայրություն 2017» անցկացվելու է մի քանի փուլերով: Հայաստանում մի փուլն է անցկացվելու, մասնակցելու են հետախուզական ստորաբաժանումներ, վերջերս ձևավորված խմբավորումը, օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը և այլն: Վերջին փուլը անցկացվելու է Տաջիկստանում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Զորավարժություններին ներկա է լինելու ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, քարտուղարությունը, Կարմիր խաչը:

Լրագրողների այն հարցին, թե այս զորավարժություններով պայմանավորված արդյոք Ադրբեջանի մոտ կա անհանգստություն, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ կա և դա բնական է:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով, այս զորավարժությունները վկայում են այն մասին, որ ռազմական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է:

«Մեր նպատակը հետևյալն է` զարգացնել մեր բանակը, իսկ այդ համատեքստում այսպիսի զորավարժությունները շատ կարևոր են: Այդ ժամանակ ուսումնասիրվում են տարբեր հարցեր, բարձր պատրաստվածության են բերվում զորքերը` ագրեսիայի դեպքում ճիշտ գործելու համար: Այնպես, որ հայկական բանակն ուժեղանում է` կանխելով ագրեսիան»,-ասաց նա: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին