Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Գժեգոժ Կրիկովյակի կարծիքով լեհերը Հայաստանի դեմ խաղում հույսները պետք է դնեն իրենք իրենց վրա

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի և «Վեստ Բրոմվիչ»-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիկովյակի կարծիքով լեհերը Հայաստանի դեմ խաղում հույսները պետք է դնեն իրենք իրենց վրա:

«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ում խաղերին մենք հետևել ենք: Բայց հույսներս դնելու ենք մեզ վրա և վաղվա խաղին դուրս ենք գալու ու փորձելու ենք հաղթել: Ինձ համար կարևոր է, որ նախորդ խաղերը բաց թողնելուց հետո հավաքականի հետ եմ այս կարևորագույն խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրիկովյակը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին