Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Գեղարքունիքի մարզի առանձին համայնքներում այս տարվա նոյեմբերի 5-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցելու համար թեկնածուներն արդեն առաջադրում են իրենց թեկնածությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից, թեկնածությունների առաջադրումը շարունակվում է ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամի համար: Գեղամասարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ անդամ, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի գյուղապետ Զոյա Գեւորգյանը, ով առաջադրվել է ՀՀԿ կողմից, եւ ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված, «ՆԱՐ-ՄԻԼ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը, Ձորագյուղ համայնքի ղեկավարի համար՝ Ձորագյուղի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի համար՝ անկուսակցական, «Գեգամետ պլյուս» ՓԲԸ ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանը, Թթուջրի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վիգեն Սահակյանը, Շողակաթ համայնքի ղեկավարի համար՝ Դրախտիկի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վալենտին Պետրոսյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի համար՝ Վարդենիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արամ Հարությունյանը: Նույն տեղերից ստացված տվյալներով՝ ավագանու անդամների առաջադրումներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Սարուխան, Ծովինար, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար, Վարդենիս համայնքներում: Համայնքի ղեկավարի թեկնածուներ առայժմ չեն առաջադրվել Ծովինար եւ Գեղամասար համայնքներում: ԿԸՀ կողմից առաջադրումների վերջին ժամկետ է սահմանված մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 6-ի ժամը 18.00-ն: Մինչ այդ, մեր աղբյուրների հավաստմամբ, կլինեն համայնքի ղեկավարի եւ ավագանու նոր առաջադրումներ: Խոսրով Խլղաթյան

Երևանում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպումը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս տարվա միջոցառման հիմնական թեման է գյուղատնտեսութան ոլորտում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաև Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրներից:

«Մենք շատ ուրախ ենք, որ Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակն այս տարի անց է կացվում Երևանում: Այն թեմաները, որոնք դրված են այս հանդիպման քննարկման հիմքում, մեզ համար շատ կարևոր են, քանի որ աշխարհն արագորեն փոփոխվում է, և այսօր տեխնոլոգիաներն են թելադրում, թե որ ուղղությունն է առավել արդյունավետ, որտեղ կարելի է գումար ներդնել և ներդրումներ ներգրավել, և գյուղատնտեսությունը չի կարող զերծ մնալ այս մրցակցային խաղից: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա առավել մատչելի գյուղմթերք արտադրել, զարգացնել արտահանումը և ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով», – ողջունելով հանդիպման մասնակիցներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Ընդգծելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություն է և այս ոլորտում ընթացող և առաջիկա ծրագրերով արդեն իսկ նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառում (կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման նորագույն համակարգերի ներդրում, ինտենսիվ այգիների հիմնում և այլն)` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս հարմար հարթակ կհանդիսանա նոր ուղղությունների բացահայտման և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա ծրագրերը մշակելիս  այստեղ ներկայացված նոր գաղափարների և նորարարական բաղադրիչների ներմուծման համար:

Նախարարի համոզմամբ` գլոբալ տնտեսության և մասնավորապես գյուղատնտեսության  զարգացման ոլորտում նորարարությունը և տեխնոլոգիաները կարող են նպաստել ոլորտում արդյունավետության բարձրացմանը և մրցունակության ավելացմանը:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը ընդգծել է նաև գյուղատնտեսության թվայնացման և գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում ավտոմատացված համակարգերի ներդրման կարևորությունը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որն իր զեկույցում անդրադարձել է  գյուղատնտեսության ոլորտում թվայնացման ազդեցությանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին