Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Տարոն Մարգարյանը հանդիպել է ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին և ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը: Այս տեսանկյունից Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ Երևանում նոր ճոպանողու կառուցումը էական նշանակություն կունենա նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:

«Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երևանը՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երևանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորին աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:  

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Վալերի Յաշինն իր հերթին նշել է, որ ընկերության  կողմից աշխատանքներ են իրականացվել աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով Երևանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին