Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՊԵԿ-ն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի երկու արմատական փոփոխություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որոնցով բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ գործունեության 9 ամիսների արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Մի դեպքում՝ մեքենասարքավորումների և հումքի ներմուծումը սահմանին ազատվում է ԱԱՀ-ի վճարումից: Մյուս դեպքում՝ արտահանողներից բացի ԱԱՀ-ն վերադարձվելու է նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ընդունվել են հարկային համաներում նախատեսող օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում:

«Փաստացի չգործող և հաշվարկներ չներկայացրած հարկ վճարողներին պարզեցված ընթա­ցա­կար­գով լուծարվելու հնա­րա­վո­րու­թյուն է ընձեռվել, որը թույլ կտա հստակեցնել գործող հարկ վճարողների շրջանակը ու հարկային մարմնի տեղեկատվական բազան: Ինչպես նաեւ, «Հարկատու-3» համակարգում ներդրվել է «Դրամարկղային գիրք» ենթահամակարգը: Հարկ վճարողը կարող է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցում իրականացնել հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա»,-նշեց ՊԵԿ-ի նախագահը՝ հավելելով,  որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային համա­կարգի ներդրման շրջանակում հարկ վճարողներին հնարավորություն է տրվել այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակով:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին