Չեխիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում ենք միայն մի ձևաչափում: Դա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շտեխը:
Նա հույս հայտնեց, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կկարողանան գտնել հակամարտության խաղաղ և արդար լուծում:






