Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ընդունել է Վիրջինիայի պետհամալսարանի ներկայացուցչին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերին` համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին  նաև Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ուռուտյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ու ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ դրանք միտված են պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ագրարային ոլորտի զարգացմանը:

 «Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտության վրա հիմնված  մրցունակ և շահութաբեր   գյուղատնտեսություն ունենալն է: Այդ նպատակով հիմնադրամի  մարզային  կառույցների աշխատակիցները  մատուցում են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև  ֆերմերների համար իրականացվում են կրթական ծրագրեր, մեծ ուշադրություն ենք դարձնում փորձացուցադրական այգիների հիմնմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ հիմնադրամի նպատակն է Հայաստանում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերն իր հերթին բարձր է գնահատել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ այն կարող է որպես օրինակելի մոդել ծառայել:

Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին