Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանի հավաքականը կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել. Լեհաստանի թիմի մարզիչ

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի կարծիքով՝ իր թիմը պատրաստ է խաղալ անգամ մեծ ճնշման պայմաններում: «Ճնշումը մեզ օգնում է, քանի որ ունենք իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ովքեր իրենց վրա են վերցնում այդ լարվածությունը: Այսօրվա մարզումը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք այս խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Նավալկան խոսեց նաև Հայաստանի թիմի մասին՝ շեշտելով. «Հայաստանի հավաքականը կազմակերպված թիմ է: Նախորդ հանդիպմանը մեզ համար ծանր խաղ էր: Ձեր թիմում խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր կազմակերպում են արագ հակագրոհներ, ինչը շատ վտանգավոր է: Մենք պատրաստ ենք վաղվա խաղին և գիտենք, որ Հայաստանի հավաքականը կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել»:

Լեհ մասնագետի կարծիքով՝ լեհերը միշտ էլ դժվար խաղեր են ունեցել Հայաստանում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին