Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանի խորհրդարանում քննարկում են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրում կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք որոշիչ են համաձայնագրի բովանդակության հետագա կիրառման և միասնական մոտեցում ցուցաբերելու համար, մասնավորապես՝ «ռազմական անվտանգություն», «միացյալ զորքեր և ուժեր», «միացյալ հրամանատարություն», «տարածաշրջան», «ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջան» և այլ կարևորագույն հասկացություններ: «Միացյալ զորքերի կազմը որոշում է լիազոր մարմինները, որը՝ ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արտակ Զաքարյանը:

«Լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը, դրանց մշակման և գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում երկու երկրների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան»,- մանրամասնեց Զաքարյանը:

Նա հավելեց, որ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: «Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության  Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին»,- եզրափակեց Զաքարյանը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին