Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանը ՌԴ-ից 200 միլիոն դոլար վարկով զինամթերքը ձեռք է բերել միջազգայինից ցածր գներով

 Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքը մատակարարել է միջազգայինից ցածր գներով: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

«Ձեռք բերված զինատեսակների ծավալի և դրա դիմաց կատարված վճարումների հարաբերակցությունը ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք համապատասխան Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով, իսկ որոշ դեպքերում՝ դրանից էլ ցածր գներով կնքել պայմանագրեր և իրականացնել մատակարարումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Նա հավելեց, որ պայմանագրով նախատեսված գործառույթները լիաժեք ձևով իրականություն են դարձել: Արտակ Զաքարյանը նշեց, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը կավարտի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին