Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Չեխիան գնահատում է Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը

Չեխիան գնահատում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջընթացը և ժողովրդավարության զարգացումը: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: «Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավարական երկիր, որտեղ կայանում են արդար ընտրություններ և որտեղ կա խոսքի ազատություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շտեխը:

Նա հավելեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև գործարարներ, քանի որ իրենք կարևորում են Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Մեր գործարարները կփորձեն ուսումնասիրել այն ոլորտները, որտեղ կարող են համագործակցել հայ գործարարների հետ: Մենք գտնում ենք, որ տնտեսական կապերի ակտիվացումը կօգնի մեր ժողովուրդներին միմյանց ավելի լավ ճանաչել»,- նշեց Չեխիայի Սենատի նախագահը:

Նա նշեց, որ Հայաստանում մասնակցել է հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը, որտեղ ներկայացրել է Չեխիայի տնտեսության վիճակը: Շտեխն ընդգծեց, որ Չեխիան ունի շատ արագ զարգացող տնտեսություն: «Ես մի բան կհայտնեմ, որից դուք կզարմանաք: Չեխիայում գրեթե բոլոր մարդիկ աշխատանք ունեն: Մեր երկրում գործազրկության մակարդակն ընդամենը 3 տոկոս է, իսկ այդ 3 տոկոսն այն մարդիկ են, ովքեր երբեք աշխատելու ցանկություն չեն էլ ունեցել: Սա վկայում է այն մասին, որ Չեխիայի տնտեսությունը բարձր մակարդակի վրա է, և չեխ գործարարներն ամեն ինչ կանեն, որպեսզի հայ գործարարների հետ համագործակցության եզրեր գտնեն»,- ասաց Միլան Շտեխը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին