Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի. Վաղարշակ Հարությունյան

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանը կաշկանդվածություն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում:

«Ես ուզում եմ հարց տալ, Վրաստանը, Ուկրաինան և այլ պետությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ի՞նչ մակարդակի են հասել: Պատասխանում եմ` նույն մակարդակի, ինչ Հայաստանը: Մենք գործակցում ենք նրանց հետ մի ծրագրի շրջանակում  «Անհատական համագործակցության ծրագիր»: Հիմա հաջորդ հարցը, ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը մի կողմից ունի երաշխավորած պայմանագիր, որտեղ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանն ապահովում են մեր անվտանգությունն ագրեսիայի դեպքում, մյուս կողմից մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն նույն շրջանակում, բայց ՆԱՏՕ-ն ոչ Ադրբեջանին, ոչ Ուկրաինային երաշխիք չի տալիս»,-ասաց Վաղարշակ Հարությանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին