Շաբաթ, 20. 09. 2025

spot_img

Լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին հանձնվել է Մովսես Խորենացու մեդալ

Լիբանանում հոկտեմբերի 3-ին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին և նրան հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը նշել է, որ այդ պարգևը Արմեն Հարությունյանի՝ յոթ տասնամյակից ավելի ծավալվող բեղուն գործունեության, Լիբանանի հայ համայնքի շրջանակներում և Հայաստանին ցուցաբերված աջակցության արժանի գնահատականն է:

Տեղեկանք. Արմեն Հարությունյանը ծնվել է 1930թ. փետրվարի 6-ին Հալեպում:  1961թ. տեղափոխվել է Բեյրութ: Զբաղվել է ձեռնարկատիրությամբ:  Երիտասարդ տարիքից զբաղվել է համայնքային գործունեությամբ՝ ղեկավարելով Այնթափի Հայրենակցական միությունը Հալեպում, ապա և Բեյրութում: Եղել է Հայ Երիտասարդաց Ընկերակցության, ինչպես նաև ՀԲԸՄ անդամ: Հիմնել է  «Արմեն և Միմի Հարությունյան» հրատարակչությունը, տպագրել մոտ վեց տասնյակ գրքեր: Բարեգործական գործունեությամբ աջակցել է ՀԲԸՄ և Թեքեյան վարժարանների ուսուցիչներին: 2014թ. Հայկազյան համալսարանի ուսանողների համար հիմնադրամ է ստեղծել: Նվիրաբերություններ է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Այնթափի գործարանի հիմնմանը: Ֆինանսապես աջակցել է լիբանանահայ մամուլին, հեղինակել է եռահատոր ստեղծագործությունը «Նամակներ» վերտառությամբ:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին