Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Ինձ համար պատիվ է Մխիթարյանի դեմ խաղալը. Կուբա Բլաշիկովսկի

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի և «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Կուբա Բլաշիկովսկին մեծ պատիվ է համարում Հենրիխ Մխիթարյանի դեմ մրցելը:

«Ծանրաբեռնվածությունն ինձ չի խանգարում, հավելյալ խաղերն ինձ օգնում են: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մխիթարյան: Նա իր խելացիության, աշխատասիրության շնորհիվ հասել է մեծ բարձունքների և խաղում է աշխարհի լավագույն թիմերից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես հիշում եմ Հայաստանի դեմ հին խաղը: Ամեն դեպքում մենք վաղը դուրս ենք գալու  խաղադաշտ, որ հաղթենք»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բլաշիկովսկին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին