Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալը հանձնարարություն է ստացել Ազգային հետախուզական ծառայությունից. կասկածյալ

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ նոր բացահայտումներ են արվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը, հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած լսումների ժամանակ ցուցմունք է տվել կալանավորված կասկածյալ, Fox Tv-ի թուրքական ծառայության լրատվական ծրագրերի տնօրեն Էրջան Գյունը:

Նա հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում ձերբակալված լինելու ժամանակ նույն խցում է եղել ժանդարմերիայի աշխատակիցներից մեկի՝ Վեյսել Շահինի հետ: Վերջինս նրան հայտնել է, թե Յասին Հայալը, ով ցմահ ազատազրկված է «Հրանտ Դինքին ծրագրված սպանության դրդելու» մեղադրանքով, պարբերաբար այցելել է Տրապիզոնում Ազգային հետախուզական ծառայության գրասենյակ:

Ի պատասխան Էրջան Գյունի այս հայտարարության՝ դատավորը խոսելու իրավունք է տվել Վեյսել Շահինին, ով էլ հայտարարել է, թե երբևէ նման բան չի ասել Գյունին:

Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն Էրջան Գյունից հարցրել է Վեյսել Շահինի հետ հանդիպման մասին, ինչին ի պատասխան Fox Tv-ի թուրքական ծառայության լրատվական ծրագրերի տնօրենն ասել է. «Վեյսել Շահինի հետ նույն բանտախցում էինք: Ինձ ասաց, որ սպանությունից 15 օր առաջ Ազգային հետախուզական ծառայությունը Յասին Հայալին հանձնարարություն է տվել, Հայալն էլ շարունակ գալիս-գնում էր ծառայության գրասենյակ: Սակայն նա չհստակեցրեց, թե ինչ հանձնարարություն է ստացել Հայալը: Չասաց նաև, թե ումից է դա իմացել՝ ընդգծելով, որ գլուխը չի ցանկանում ցավի տակ դնել»:

Դինքի գործով հերթական դատական նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 5-ին և 6-ին:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին`   խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին   Հայալը ցմահ   բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը   որոշում է   կայացրել  Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման  կամ   դրանում   մասնակցություն   ունենալու» մեղադրանք:  Բացի  այդ, որոշումներ են ընդունվել   Դինքի   սպանության  ժամանակ  բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց,   այդ   թվում`  Ստամբուլի նախկին   ոստիկանապետ   Ջելալեթին  Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին