Շաբաթ, 28. 06. 2025

spot_img

Երևանում ինժեներական քաղաքի համար տարածքը հատկացվել է. ծրագիրը ֆինանսավորելու ակտիվ բանակցություններ են ընթանում

Երևանում ինժեներական քաղաք ստեղծելու հարցը շարունակում է օրակարգում մնալ: Ծրագրի ֆինանսավորման համար հեղինակներն ակտիվ բանակցություններ են վարում Հայաստանի կառավարության և մասնավոր այլ անձանց հետ: «Արմենպրես»ի հետ զրույցում ծրագրի հեղինակ ամերիկյան National Instrumnets  կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցհամակարգային ինժեներ Գուրգեն  Մարդոյանը նշեց, որ ինժեներական քաղաքի շինարարության համար տարածքն արդեն հատկացվել է, և ամեն ինչ պատրաստ է շինարարական աշխատանքները սկսելու համար:

«Այս պահին ֆինանսավորման համար բանակցություններ են գնում, բայց հույս ունենք, որ շատ շուտով  կմեկնարկի շինարարությունը, և առաջիկայում կունենանք «ինժեներական քաղաք», որի արդյունքում Հայաստանում շատ լուրջ հաջողություններ կարձանագրենք տարբեր ուղղություններով»,- ընդգծեց Մարդոյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը ծրագիրը մասնակի ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնել է, տարբեր մարդկանց հետ էլ այս պահին ակտիվ բանակցություններ են տարվում ֆինանսավորումն ապահովելու համար: «Ինժեներական քաղաքը լինելու է հայկական կազմակերպությունների համախումբ, որոնք ունեն ընդհանուր օգտագործման արտադրամաս, ընդհանուր օգտագործման թեստավորման և վավերացման սարքավորումներ և բազա, որոնք միասին մտնում են մեծ համաշխարհային նախագծերի մեջ, որոնք համագործակցում են պոլիտեխնիկի հետ գիտական նոր ուղղություններ մտցնելու համար»,- ասաց Գուրգեն Մարդոյանը:

Ինժեներական քաղաքի շինարարության համար բավականին մեծ  տարածք է հատկացվել Ջրվեժին հարակից Բագրևանդի ճանապարհին:

Ավելի վաղ «Արմենպրես»ի հետ զրույցում Երևանում ինժեներական քաղաք ստեղծելուն անդրադարձել էր նաև ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարարի տեղակալ Էմիլ ՏարասյանըՏարասյանը հայտնել էր, որ այն լինելու է հայկական ստարտափերի էկոհամակարգ: Այս պահին շուրջ 17 ստարտափ կազմակերպություն կան, որոնք պատրաստ են ստեղծել այդ քոթեջային քաղաքը: Դրանք ունենալու են առանձին մասնաճյուղեր: Ստեղծվելիք ինժեներական քաղաքում լինելու է ինկուբատորի վարչական շենք, և այն ստարտափ կազմակերպությունները, որոնք կզբաղվեն ինժեներինգով, սակայն ունակ չեն լինի մի քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորումներից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին