Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ԵՄ հանձնակատարը վերահաստատել է Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին օժանդակելու պատրաստակամությունը

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին: «Արմենպրես»-ի հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը:

«ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է երկու կարևոր ծրագիր՝ ԵՄ-ն հանուն բիզնեսի և ԵՄ-ն հանուն նորարարության: Երեկ Հայաստանում էր հանձնակատար Հաանը, ով վերահաստատեց մեր պատրաստակամությունը՝  օժանդակելու Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին»,-ասաց  Հոա Բին Աջեմյանը:

Աջեմյանը ներկայացրեց ԵՄ կողմից  տրամադրվող աջակցությունը Հայաստանին: Նրա խոսքով՝ իրենք օժանդակություն են ցուցաբերում բիզնես միջավայրի, ֆինանսների հասանելիության, կրթության և ներկայացվածության ուղղությամբ:  «Մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ գործարարության միջավայրը, դատաիրավական համակարգի անկախությունը բարելավելու ուղղությամբ: Օժանդակում ենք ՓՄՁ-ների ֆինանսների հասանելիության բարելավմանը  վարկավորման տեսքով»,-ասաց Աջեմյանը:

Նրա կարծիքով՝ զարգացումը խթանող կարևոր գործոններից է կրթությունը: Հետևաբար` օժանդակում են նաև միջին մասնագիտական կրթություն իրականացնող 15 հաստատությունների և 20 բուհերի՝ տեմպուս ծրագրերի միջոցով:

«23 մլն եվրո արժողությամբ «Եվրամիությունը հանուն նորարարության» օժանդակման մեր նոր ծրագիրը հիմնականում կենտրոնանում է բնագիտական առարկաների կրթության խրախուսման կամ խորացման ուղղությամբ: Այդ ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք ԹՈՒՄՈ կենտրոնի և ԿԳՆ-ի հետ: Ներկայանալի դարձնելու առումով ԵՄ-ն Հորիզոն 2020 ծրագրով օժանդակում է գիտահետազոտական ծրագրերին »,-եզրափակեց  ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին