Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

«Ծառուկյան» դաշինքն Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում վերջնական որոշում չունի

«Ծառուկյան» դաշինքն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում վերջնական որոշում դեռևս չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը:

«Այդ հարցը դեռ քննարկվում է: Մինչև հոկտեմբերի 5-ը առաջադրումների համար ժամանակ կա: Դաշինքը քննարկում է, կքննարկեն ձեզ կասեն»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է իր եղբայրը՝ Գագիկ Պողոսյանը, հրաժարվել Արտաշատի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց, Կարինե Պողոսյանը պատախսանեց. «Նա չի առաջադրվելու, ընդհանրապես չի էլ ցանկացել, երբևէ իր անունը չի շրջանառվել:  Ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից: Ինքն այլ աշխատանքի է անցնելու»:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2017թ. նոյեմբերի 5-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին