Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային. Արամ Համբարյան

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ: 

Պրն Համբարյանվերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում էր:  Ամփոփելով  ընդհանուր արդյունքները՝ ի՞նչ կասեք այդ այցի մասինինչպե՞ս այն կանդրադառնա հայամերիկյան  հարաբերությունների վրա:

-Նման այցելությունները կառուցողական դեր ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում: Այն նաեւ հնարավորություն էր օրենսդիրների համար ավելի ընդգրկուն պատկերացում ձեւավորելու լուրջ անվտանգային մարտահրավերների մասին, որոնք գալիս ենք Անկարայից եւ Բաքվից:

Այցի շրջանակում անցկացված քննարկումների ընթացքում հատկապես շեշտվեց երկու երկրների միջեւ  տնտեսական կապերի ամրապնդման հարցըԱնդրադառնալովմասնավորապեսԱՄՆի և Հայաստանի  միջև  կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրին՝ ըստ Ձեզինչ հեռանկարներ կան դրա  ստորագրման համարեւ ինչպես այն կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների  առաջխաղացմանը:

-Քանի որ ԱՄՆ-ի ընկերությունների թիվը գնալով աճում է, անհրաժեշտ է  կրկնակի հարկումից խուսափելու մասին ժամանակակից, գործող պայմանագիր՝ հայ-ամերիկյան երկկողմ փոխշահավետ առեւտրի եւ ներդրումների խթանման գործընթացում արհեստական  խոչընդոտները վերացնելու համար: Սա «հաղթող-հաղթող» սցենար կլինի. պրակտիկ, նվաճելի առաջնահերթություն, որը կարող է իրականացվել եւ կիրականացվի Վաշինգտոնի եւ Երեւանի պաշտոնյաների, ինչպես նաեւ հայ-ամերիկյան կոմերցիոն գործընկերությամբ շահագրգիռ կարեւոր անձանց կառուցողական ներգրավվածությամբ:

Քննարկումների մեկ այլ կարեւոր թեման Արցախի Հանրապետությունն էրԿոնգրեսականները եղան այնտեղ,նշեցինոր շարունակելու են ջանքերն՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանըսակայն այցից հետո  կոնգրեսականներից մի քանիսըոչ զարմանալիորենհայտնվեցին Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այնուամենայնիվինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանի նման պահվածքըարդյո՞ք այն կարողէ ինչոր կերպ ազդեցություն ունենալ Ամերիկայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա:

-Մենք շատ ոգեւորված ենք Միչիգանում Հայ դատի հանձնախմբի կատարած աշխատանքով առ այն, որ նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը շարունակելու են ցուցաբերել աջակցություն Արցախին, ինչպես նաեւ Հայաստանին: Այս ջանքերը քույր քաղաքների նախագծերին եւ Արցախի ճանաչմանն ուղղված այլ նախաձեռնություններին զուգահեռ բախվում են Ադրբեջանի հզոր դիմադրությանը, սակայն դանդաղ, բայց վստահաբար կենտրոնացնում են ԱՄՆ քաղաքականությունը ժողովրդավարական ինքնորոշման վերաբերյալ Ամերիկայի հիմնական արժեքի շուրջ:

Այս տարիների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մշտապես իրականացրել է տարբեր  նախագծեր՝ ուղղված թե՛ Հայոց ցեղասպանության,  թե՛ Արցախի միջազգային ճանաչմանը:  Այդ նախագծերը պարբերաբար ունեցել են աջակիցներԿցանկանայիիմանալ՝ վերջին ժամանակներում ինչ աշխատանքներ են տարվել  այս երկու հարցի ուղղությամբ:

-Այս տարի կոնգրեսականների համար մենք նախաձեռնեցինք «Խոստումը» ֆիլմի էկրանավորումը:  Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կազմակերպեցինք «Հերքման ճարտարապետները» ֆիլմի ցուցադրությունը, եւ կոնգրեսականների հետ հանդիպումներին մեզ միացան գործադիր պրոդյուսերներ Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլիամսը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծի համահովանավորների թիվը շուրջ 100 է, եւ Սենատում աջակցությունը շարունակում է աճել:

Սեպտեմբերի 27-ին էլ տեղեկացանքոր ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս  Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է առաջադրվելորը նախատեսում է  Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումԻ՞նչ զարգացումներ   կարող ենք սպասել այս ուղղությամբպրն Համբարյան:

-Մենք ոգեւորված ենք, որ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից Բաքվի դեմ Դուրբինի (ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբին- խմբ.) լրացումներով նախատեսվող պատժամիջոցների ընդունումից հետո մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը՝ ավելի բաց ու հաստատակամ կերպով Ադրբեջանում աճող ճնշումներին մարտահրավեր նետելու հարցում: Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային պատասխան կտրվի նույն կերպ՝ պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:

Կցանկանայի անդրադառնալ եւս մի հարցի՝ մայիսի 16-ին ԱՄՆում թուրքական դեսպանության շենքի  դիմաց կազմակերպված բողոքիակցիայի մասնակիցների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի թիկնապահների հարձակման դեպքինորից հետո այդխմբից 12 անձի ձերբակալության հրաման   տրվեց ՎաշինգտոնումՈ՞ր փուլում է իրավական գործընթացն այժմ:

-Զարմանալիորեն, Թուրքիայի արտգործնախարարն Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ լուսանկարվել էր եւ խրախուսել հարձակման գործում իրենց դերն ունենալու համար ձերբակալված երկու անձի: Կարեկցանք հայտնելու փոխարեն՝ Էրդողանի կառավարությունը այդ մարդկանց դարձնում է հերոսներ եւ պախարակում նրանց, ում միակ հանցագործությունը Ամերիկայի հողում խաղաղ ցույցի մասնակցելն էր:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին