Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ԱԺ-ն արտահերթ ռեժիմով քննարկում է ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու առաջարկն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

Ազգային ժողովը լիագումար նիստում արտահերթ ռեժիմով քննարկում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու մասին «Ելք» դաշինքի ներկայացրած հայտարարության նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյաննընդգծեց, որ շատերը իրենց հարցնում են, թե եթե իրենց հայտարարության բովանդակության մեջ համոզված են, ինչու են այդ հարցի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս:

«Դա շատ պարզ պատճառ ունի: «Ելք» դաշինքը՝ որպես բազմակարծությունը և քննարկման ոգին գնահատող ուժ, հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է: Գիտեք, որ այս հարցը մենք քննարկել ենք Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում: Այդ քննարկման ընթացքում մենք լուրջ հակափաստարկներ չենք լսել: Հենց այդ հակափաստարկները լսելու համար ենք մենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև դռնփակ ռեժիմով, և այնտեղ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները, ովքեր չեն կարող ինչ-ինչ բաների մասին հրապարակային խոսել, կարող են դրանց մասին բարձրաձայնել դռնփակ նիստերի ընթացքում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին