Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Վիգեն Սարգսյանն իրատեսական է համարում ռազմաարդյունաբերական համալիրը երկրի տնտեսության շարժիչ ուժ դարձնելու գաղափարը

     Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու ուղղությամբ: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով և շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Սարգսյանը:

       Նախարարը իրատեսական համարեց այն գաղափարի կյանքի կոչումը, որ ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դարձնել երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտահանում իրականացնել, ինչն էլ կնպաստի այդ ճյուղը երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը դարձնելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին