Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Նախատեսվում է աշխատավարձի և սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքների համակարգի արմա­տական վերանայում. Արտեմ Ասատրյան

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարեցման նոր ճկուն հիմքեր: Այդ մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց նախարար Արտեմ Ասատրյանը:

Աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարեցման նոր ճկուն հիմքերի նախատեսման (հատկապես փոքր և գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների ապահովման) նպատակով մշակվում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցման ու իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների ամբողջական կարգավորման ապահովումն է:

«Նախատեսվում է աշխատավարձի և սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքների համակարգի արմա­տական վերանայում`ներդրումային միջավայրի ու կայուն զբաղվածության պայմանների բարելավման նպատակով իրականացվել է նվազագույն աշխատավարձի քաղաքականության վերլուծություն՝ հետագա քաղաքականության մշակման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ասատրյանը: Նրա խոսքով, 2017 թ. սեպտեմբերի 20-ին ԱՄԿ փորձագետների և սոցիալական գործընկերների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ընթացքում կքննարկվի վերը նշված հետազոտական աշխատանքը:

Նվազագույն աշխատավարձի սահմանման գործող համակարգի բարեփոխման, այդ թվում՝ սոցիալական երկխոսության զարգացման ամփոփ առաջարկությունները կքննարկվեն նոյեմբերին, որին համապատասխան մինչև տարեվերջ կապահովվեն անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերը:

Նախարարի խոսքով, կամավորական աշխատանքի բազմոլորտ ներդրման նպատակով կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգի հիման վրա մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեություն և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, ինչպես նաև կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները և այլն:

Ըստ Արտեմ Ասատրյանի, մշակվել է կառավարության նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծ, որի նպատակն է առողջապահական, մանկական դաստիարակչական բնագավառների որոշ պաշտոններ զբաղեցնող աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունների, ինչպես նաև ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդների տևողությունների և ցանկերի վերանայումը և հստակեցումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին