Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Էդվարդ Նալբանդյանը համոզված է, որ Հայաստան- Եվրամիություն փոխգործակցությունը կհամալրվի նոր ծրագրերով

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում կարեւորում է մարդկանց միջև շփումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտգործնախարարն այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նախարարն ընդգծեց, որ վիզայի ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության և մարդկանց միջև շփումների խորացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի և Ռիգայի հռչակագրերում:

«Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես՝ տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնմամբ, առաջարկներ կան Արեւելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի նվազեցման, ինչպես նաև՝ գործընկերային երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցությունը կհամալրվի նաև այլ ծրագրերով»,- նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝  Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցում են ամենատարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ աջակցություն գյուղական համայնքներին, Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման գործընթացին և այլն:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին