Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Տարեցներին աշխատաշուկայում առավել երկար պահելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորանքով: «Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, մաղթում եմ, որ մեր տարեցները լինեն առողջ և ապրեն արժանապատիվ կյանքով, շրջապատված ընտանիքներով ու հարազատներով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը:

Նախարարի խոսքով, ՀՀ բնակչության 11 տոկոսը տարեցներն են, և պետությունը սոցիալական քաղաքականություն է վարում տարեցների ներուժի օգտագործման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Վերջինս ընդգծեց, որ վարչապետի վերջին հանձնարարականի համաձայն՝ նախարարությունը քայլեր է մշակում տարեցներին ավելի երկար ժամանակահատվածում աշխատաշուկայում ներգրավված պահելու ուղղությամբ:

«Տարեցներին հասարակությանն ինտեգրելու հարցում երկու խնդիր է առաջանում, մեկը՝ ինչպես աշխատաշուկայում առավել երկար պահել տարեցներին և միևնույն ժամանակ ինչպես լուծել երիտասարդների գործազրկության հարցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ առարկայական լուծումներ են տվել այս խնդիրները՝ օգտագործելով եռակողմ մոդելը՝ կառավարություն-գործատուներ-արհիմություններ: Իրականացվում է մոնիթորինգ, և հստակեցվում են այն աշխատատեղերը, որոնք կարող են տարեցներով հագենալ», – ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ ծերերին հնարավորինս պատշաճ ծառայություններ մատուցելու և աշխատաշուկայում նրանց առավել երկար պահելու հարցերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին