Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ինտերնետից օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում ինտերնետ օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ: Այս մասին  «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» թեմայով համաժողովում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Բնակչության մեծ մասը չի պատկերացնում այն խնդիրները, որոնց կարող է բախվել ինտերնետում` սկսած երեխաների հետ կապված խնդիրներից, վերջացրած կիբեռանվտանգության հարցերով: Գրագիտության բարձրացման տեսանկյունից արվող աշխատանքը բավարար չէ: Խնդիրը բազմաշերտ է, պետք է կրթել դպրոցներում, բուհերում, դրանից բացի կան ահռելի քանակով մարդիկ, ովքեր այդ հնարավորությունը չունեն: Ինչ անեն այն մարդիկ, ովքեր արդեն մեծ են, դպրոցական, բուհական տարիքից դուրս են: Այսինքն` ազգային մակարդակով ծրագրեր պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ինտերնետ գրագիտությունից բացի, օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրներ կան: Սամվել Մարտիրոսյանի խոսքով, օրինակ, ինտերնետ առևտուրն աճում է շատ արագ, բայց օրենսդրությունը չի հասնում դրա հետևից:

Ինտերնետի զարգացմանը, հասանելիությանը զուգահեռ մեծանում է օգտվողների թիվը, հետևաբար ավելանում է նաև այդ ոլորտում հանցագործությունների քանակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության կիբեռհանցագործությունների բաժնի պետ Վահագն Հարությունյանը:

«Կիբեռանվտանգության հետ կապված՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելուն: Կանխարգելման նպատակով հիմնականում իրազեկման աշխատանքներ են կատարվում, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչպես օգտվել, ինչ անել հանցագործների զոհ չդառնալու համար»,-ասաց Վահագն Հարությունյանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հակավիրուսային ծրագրեր, չօգտագործել ոչ լիցենզավորվածները, սոցցանցերից օգտվելիս լինել ուշադիր, լուրջ մեթոդներ կիրառել անձնական էջերը պահպանելու համար:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին