Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել. Յոհաննես Հան

Եվրամիությունը Հայաստանին օգնելու է բարելավել կարգավորման դաշտն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, ծառայությունները, ձեռնարկությունների ստեղծումը ու գործունեությունը, պետական գնումները եւ այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց  Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Եվրամիությունը լուրջ աջակցություն է ցուցաբերելու տնտեսավարող սուբյեկտներին, բիզնեսներին»,– նշեց Յոհաննես Հանը՝ ընդգծելով, որ առաջիկայում ակնկալվող արդյունքներից մեկը լինելու է տեղական արժույթով վարկերի տրամադրման հնարավորության նախաձեռնությունը, որն ըստ նրա՝ հատկապես կարեւոր է փոքր եւ միջին բիզնեսների  համար, որոնք չունեն արտարժույթով աշխատելու փորձ:  

Անդրադառնալով առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նա նշեց, որ այն ցույց է տալիս, որ Եվրամիության բոլոր անդամ պետություններն են հանձնառություն ստանձնել Արեւելյան հարեւանության հետագա զարգացմանը, ինչի մասին փաստում է գագաթնաժողովի անցկացումը հենց Բրյուսելում:

«Ես կարող եմ հաստատել, որ Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել: Կարծում եմ՝ այս տարի անցկացված ընտրությունները դրա վկայությունն են:  Իհարկե, ինչպես միշտ լրացուցիչ առաջընթացի հնարավորություն կա, ինչին եւ պետք է հասնել:  Բոլորիս շահերից  է բխում, որ լինի կայուն եւ բարեկեցիկ հարեւանություն, քանի որ դա կբերի խաղաղություն եւ բարեկեցություն: Դրանով նաեւ հետաքրքրված են քաղաքացիները եւ արժանի են դրան»,-եզրափակեց Յոհաննես Հանը:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին