Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Ռուս նախարարը ոգեշնչված է դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձով

Սեպտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային հիացրել է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձառությունը: Նախարարը համոզված է, որ այն կարելի է կիրառել նաև Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը խոսել է RT-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Հայաստանի երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում պարտադիր շախմատ են դասավանդում: Արդյունքում՝ նրանք այս տարվա Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը, երկիրը մեծ նվաճումներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,-հայտարարել է Վասիլևան՝ ընդգծելով, որ նման հաջողությունները փոխկապակցված են:

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցել ռուսաստանյան դպրոցներում պարտադիր առարկաների շարքում շախմատի ներմուծման գործում: «Ես լիովին պաշտպանում եմ այդ առաջարկը»,- նշել է ՌԴ կրթության և գիտության նախարարը՝ հավելելով, որ այդ առարկան պետք է լինի դպրոցներում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին