Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հերքում է նախարարության շենքը գնելու լուրը

 Նախարար Վահան Մարտիրոսյանը չի պատրաստվում գնել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աճուրդի հանված շենքը: Լրագրողների հետ զրույցում նախարարն անձամբ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե ինքը և վարչապետը պատրաստվում են գնել աճուրդի հանված նախարարության շենքը:

«Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք, նորից եմ կրկնում, նման բան չկա: Դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Թե ինչու է իմ անունը շոշափվում դժվարանում եմ ասել»,-  «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ հայտարարված աճուրդին մասնակիցներ չեն եղել: «Մամուլում նշվում է, որ դա միտումնավոր է արվում, որ աճուրդից աճուրդ գինը նվազեցվի, ասեմ, որ նման բան չկա, նույն գնով ներկայացվում է»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի որոշմամբ օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին հանվեց աճուրդի: Աճուրդի մեկնարկային գինը սահմանված է՝ 13 223 400 652 ՀՀ դրամ: Սեպտեմբերի 19-ին աճուրդին մասնակցող չի եղել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին