Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանը Չինաստանի հետ զենքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել

Հայաստանն այս պահին Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջերս Չինաստան կատարած այցին: «Մենք Չինաստանի հետ այս պահին չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին: Սակայն մենք ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ և քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին: Հայաստանի զինված ուժերը երկար տարիներ է, ինչ ունեն Չինաստանից  ներկրված զենք-զինամթերք, որոնք ցուցադրվել են զորահանդեսների ժամանակ: Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նախընտրում է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը  ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Նախարարի խոսքով` զենքի առաջիկա կամ հնարավոր գնման, այս կամ այն երկրից ձեռք բերելու մասին խոսակցություններն  անօգուտ են և անիմաստ, որովհետև առաջին հերթին դժվարացնում են նման գործընթացները, իսկ երկրորդ հերթին` դա հեռանկարային ծրագրի բացահայտում է, որը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին