Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցողների թիվն անցնում է 180 հազարը, որոնց մեծ մասը ոչ պետական հատվածի ներկայացուցիչներն են: Տարեկան ամփոփիչ ասուլիսում այդ մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:«Ակտիվները կառավարող ընկերությունների կողմից ներկա դրությամբ կառավարվում է մոտ 80 մլրդ դրամ: Այս ընթացքում անհատների միջոցներն ավելացել են 32 տոկոսով, ինչը բավականին լավ արդյունք է: Համակարգի կայացման առումով կարևորվում է քաղաքացիների կողմից անհատական հաշիվների ստուգումը, կառավարումը՝ հետագա կենսաթոշակի չափը հաշվարկելու առումով»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Նրա խոսքով, համակարգը կայացել է, ինչը քաղաքացիների բարեկեցիկ ապրելու երաշխիքներից մեկն է:






