Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Դանիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 29-ին իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ֆրեդենսբորգի թագավորական պալատում, որտեղ դեսպան Արզումանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր թագավորական շքախմբի ուղեկցությամբ:

Արարողակարգային միջոցառմանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Մարգրետե Երկրորդը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը: 

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին