Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունն արմատապես վերանայվել են. Արտեմ Ասատրյան

Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով արմատապես վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց  ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Նոր կարգում հնարավորինս ներառվել են տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը, ինչպես նաև ավելացել է երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշիռը` դիտարկելով նման ընտանիքները աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նրա խոսքով, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, մասնավորապես սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Միաժամանակ, մշակվել է «Գնահատված սոցիալական կարիքների հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրման գործառնական հենքի ձևավորում» պրոյեկտը, որով նախատեսված միջոցառումների իրականացումն ընթացքի մեջ է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին