Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ուսումնական նպատակներով հիդրոկայանի մոդել արտադրող հայկական ընկերությունը համագործակցում է տարբեր երկրների հաստատությունների հետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Bitlismen ընկերությունն ուսումնական նպատակների համար ստեղծել է հիդրոէլեկտրակայանի փոքր մոդել: Ընկերության արտադրանքը ներկայացված է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում, որը բացվել է սեպտեմբերի 29-ին:

«Արմենպրես»ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ, ճարտարագետ Գևորգ Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց արտադրանքը ուսանողներին հնարավորություն կտա հասկանալ հիդրոէլեկտրակայանի աշխատանքի հիմնական սկզբունքները: «Ուսանողները մեր արտադրանքի օգնությամբ հնարավորություն կունենան հասկանալ այն ալգոռիթմները, որոնցով կարելի է կառավարել հիդրոկայանը, հասկանալ առավելագույն էներգիայի չափը կոնկրետ ջրաքանակի դեպքում, կառավարել ջրաքանակը, փոփոխել ճնշումը»,- ասաց նա:

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացված հիդրո էլեկտրակայանի փոքր մոդելը ընկերությունը պատրաստել է Հունգարիայի  համար: Գևորգ Խաչատրյանն ընդգծեց, որ Հունգարիայի բուհերից մեկը համագործակցելու ցանկություն է հայտնել   և ներկայացված  մոդելը  արտադրել են հունգարացի ուսանողների համար: Ընկերությունը համագործակցել է նաև տեղական բուհերի հետ,  համագործակցում է Սաուդյան  Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և արաբական այլ երկրների հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին