Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ոստիկանության զորքերը կարող են ազատվել արտաքին ագրեսիայից պաշտպանվելու գործառույթից

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է ոստիկանության ներքին զորքերն ազատել արտաքին ագրեսիայից պաշտպանվելու գործառույթից և վերապահել միայն ներքին իրավակարգի ապահովման գործառույթը: Սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: «Դուք գիտեք, որ ոստիկանության զորքերն իրենց կարգավիճակով հանդիսանում են զինված ուժերի մաս: Ոստիկանությունն առաջարկելու է, որպեսզի ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվի ոչ թե զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրական փաստաթղթերով, այլ բացառապես ոստիկանության իրավական ակտերով, «Ոստիկանության մասին» օրենքով: Այսինքն, առաջարկելու ենք, որպեսզի ոստիկանության զորքերը ներգրավվեն միայն զանգվածային անկարգությունները վերացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Քոչարյանը` հավելելով, որ հանրային քննարկումներից հետո համապատասխան առաջարկը կներկայացնեն կառավարությանը:

ՀՀ ոստիկանության շտաբի պետը մանրամասնեց, որ այս պահին ոստիկանության ներքին զորքերն ունեն արտաքին ագրեսիայից պաշտպանվելու, ինչպես նաև ներքին իրավակարգն ապահովելու գործառույթ, սակայն իրենք համարում են, որ չի կարող զորքերի վրա դրվել միանգամից երկու լրջագույն պարտականություն: «Կարծում ենք, որ կամ մեկը պետք է լինի կամ մյուսը: Մենք առաջարկելու ենք, որպեսզի ոստիկանության ներքին զորքերին վերապահվի միայն ներքին իրավակարգի ապահովումը»,- ընդգծեց Հովհաննես Քոչարյանը:

Նա նշեց, որ ոստիկանության ներքին զորքերն ակտիվ մասնակցություն են ունենալու նաև հակաահաբեկչական միջոցառումներին:

Հովհաննես Քոչարյանը նաև հստակեցրեց, որ ոստիկանության զորքերը ցույցեր ցրելու գործում չեն ներգրավվելու: Նրա խոսքով` ցույցերին ոստիկանության զորքերի ներգրավվածություն ապահովվում է, սակայն նրանք միջամտելու լիազորություն չունեն, եթե, իհարկե, զանգվածային անկարգություններ չեն լինում:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին