Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը շարունակում են ելույթները Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Լիբանանի ներկայացուցիչ Ամին Համբլետոնի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյան էլ հաղթեց հնդիկ շախմատիստ Ռատնակարանին:
Այս տուրից հետո Մովսեսյանն ունի 4,5, իսկ Սարգսյանը` 4 միավոր: Առաջատարը 5,5 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:






