Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

«Արեգունի» ընկերությունը սարքավորումների ավտոմատ կառավարման համակարգերի որակյալ ծառայություններ է առաջարկում արտադրողներին

Տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Արեգունի մեքենաներ և մարդիկ» ընկերությունը իր ծառայություններն է առաջարկում արտադրող ընկերություններին, որոնք հնարավորություն կտան բարձրացնել արտադրանքի արտադրողականությունը և կրճատել ծախսերը: Ընկերությունը իր արտադրանքը ներկայացնում է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում:

«Արմենպրես»ի հետ զրույցում «Արեգունի» ընկերության հիմնադիր Լևոն Թովմասյաննընդգծեց, որ իրենց թիմի առաքելությունն է ընկերությունների արտադրությունը դարձնել էլ ավելի հարմարավետ  և շահավետ: «Մենք իրականացնում ենք սարքավորումների, հաստոցների և հոսքագծերի ավտոմատ կառավարման համակարգերի մշակում, ծրագրավորում և կարգաբերում, ինչը արտադրողներին հնարավորություն կտա խնայել ծախսերը, ժամանակն ու ռեսուրսները: Առաջարկում ենք նաև սարքավորումների լրիվ կամ մասնակի արդիականացում և թարմացում: Այսինքն՝ սարքավորումները երկրորդ կյանք են ստանում շատ փոքր ծախսերով»,- մանրամասնեց նա:

Ընկերությունն առաջարկում է նաև հաստոցների և հոսքագծերի էլեկտրական, էլեկտրոնիկայի, օդով աշխատող սարքերի հետ կապված տեխնիկական խնդիրների բացահայտում և վերանորոգում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին