Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ucom-ը ճանաչվել է Հայաստանում ամենաարագ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություն

 Աշխարհում ինտերնետի արագությունը չափագրող Ookla իռլանդական հայտնի ընկերությունը հայկական Ucom ընկերության ցանցը ճանաչել է լավագույնը Հայաստանում: «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: «Մեր ընկերությանը Ookla ընկերության կողմից շնորհվել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց -2017» մրցանակը: Մեկ տարի առաջ, երբ մենք գործարկեցինք 4G+ ցանցը Հայաստանում, դրա շնորհիվ կարողացանք արդիականացնել մեր ցանցը և ավելացնել մեր ներգրավվածությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Իսկ դրա արդյունքում մենք հասանք նրան, որ մոբայլ ցանցի արագությունների աղյուսակում 121 երկրների թվում Հայաստանը  95-րդ տեղից բարձրացավ 51-րդ տեղ: Այսինքն՝ մենք շատ եվրոպական երկրներից, ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրներից ավելի լավ ծառայություններ ենք մատուցում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` ընդգծեց Հայկ Եսայանը:

Ներկայացնելով ընկերության ծրագրերը` Հայկ Եսայանը նշեց, որ առաջիկայում պլանավորում են Հայաստանի ողջ տարածքը ծածկել 4G+ ցանցով: «Նախատեսում ենք նաև մեր ֆիքսված ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության բոլոր քաղաքներում: Առաջիկա մեկ տարում աշխատելու ենք ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ»,- եզրափակեց Եսայանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին