Երկուշաբթի, 23. 06. 2025

spot_img

Տիգրան Մանսուրյանն անդրադարձել է «Խավարում» ցուցահանդեսին և «Վաստակավոր արտիստ» կոչմանը

 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը հայոց պետականության հաստատման առաջին օրերին պետք է բացվեր, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, թե ինչո՞ւ փլուզվեց առաջին հանրապետությունը, ովքե՞ր էին դրա մեղավորները, ու՞մ  ջանքերով դա եղավ: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր  ԽՍՀՄ-ի տարիներին ունեցած մեծ ձեռքբերումները գնահատել գիտեն ու չեն ցանկանում այդ ամենն արժեզրկել: Դա հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է բարձրաձայնել»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Մանսուրյանը:

Անդրադառնալով երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար տարբեր էստրադային երգիչներին «Վաստակավոր արտիստ» պատվավոր կոչմանն արժանացնելուն` կոմպոզիտորը շեշտեց, որ  եթե կարելի է մեկին նման կերպ գնահատել, ապա ինչո՞ւ չանել դա: «Ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք վերցնում և ու՞մ ենք տալիս: Անգամ մեր փողոցներում քայլող յուրաքանչյուր մարդ մի փոքր ժպիտի, կարեկցանքի, աջակցության կարիք ունի:  Եթե կարող են ժպիտ ու ջերմություն պարգևել, ինչու՞ չանել»,-եզրափակեց Մանսուրյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին