Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սուրեն Կարայանը և Ժենիս Կասիմբեկը ստորագրել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 28-ին ստորագրվել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրությունը: Այն ստորագրել են հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ղազախական կողմի համանախագահ, Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։

Համանախագահները նաև առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով առևտրաշրջանառության աճի համար նպաստավոր ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ նախորդ նիստից հետո անցած ժամանակահատվածում հանձնաժովի կողմից որոշակի աշխատանք է իրականացվել Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Արձանագրությամբ ամրագրվել է երկու կողմերի պատրաստակամությունը` շարունակելու առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործընթացը, այդ թվում՝ երկու երկրների արտահանման ուղղվածությամբ արտադրատեսակների և արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվության մշտական փոխանակման միջոցով։ 

Հայկական կողմը տեղեկացրել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված GSP+ և ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի կողմից տրամադրված GSP առևտրի ռեժիմի մասին, ինչը կարող է զգալիորեն նպաստել հայ-ղազախական ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և արտահանման-ներմուծման տեսականու ընդլայնմանը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Աստանայում և Ալմաթիում «Հայաստան-Ոսկերչական տուն» առևտրացուցահանդեսային տաղավարների կազմակերպման և երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին ու տոնավաճառներին հայաստանյան և ղազախական ընկերությունների մասնակցությանն աջակցելու հարցերը։   

Արձանագրության առանձին կետով կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի հետագա աշխատանքում հատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների տարածաշրջանների՝ հայկական մարզերի և ղազախական ակիմատների, միջև կապերի ստեղծմանը և աջակցել համագործակցությանը տարբեր ոլորտներում։ 

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականին՝ Աստանայում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին